«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը գովեստի խոսքեր է հասցեագրել թիմակիցներին: Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, մասնավորապես, կատալոնական ակումբի խաղացողների մարդկային որակները:
««Բարսելոնա»-ում ինձ ավելի շատ զարմացնում է ֆուտբոլիստների համեստությունը: Այդ առումով նրանց բոլորի վարքը միանման է: Մենք անհավանական կոլեկտիվ ունենք»-Barca TV-ը մեջբերում է Սուարեսի խոսքերը:
Հիշեցնենք՝ Սուարեսը համալրել է իսպանական գրանդի կազմը նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ և մեծ հաջողությունների է հասել թիմում:









































