Հռոմի «Ռոմա»-ն ու սպորտային պարագաներ արտադրող ամերիկյան Nike ընկերությունը պատրաստ են երկարաժամկետ համագործակցության պայմանագիր կնքել: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն:
Եթե կողմերը կարողանան համաձայնության գալ, «Ռոմա»-ն Kappa ապրանքանիշի մարզաշապիկների փոխարեն կսկսի կրել Nike մարզաշապիկներ:
Հատկանշական է, որ 2012 թվականի օգոստոսից հռոմյան ակումբի սեփականատերերն են ամերիկացի ներդրողները:






































