Պորտուգալական «Մարիտիմու»-ն, որի կազմը վերջերս համալրել էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, ընկերական հանդիպում է անցկացրել «Բրագա»-ի երկրորդ թիմի հետ:
«Մարիտիմու»-ն հաղթել է 2:0 հաշվով, իսկ գոլերից մեկը հեղինակել է հենց Ղազարյանը:
Իվո Վիեյրայի թիմի կազմում մյուս գոլը հեղինակել է Վիկսը:








































