Թուրինի «Յուվենթուս»-ի մարզական տնօրեն Պավել Նեդվեդը խոսել է թիմի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:
«Ես Իբրահիմովիչին համարում եմ աշխարհի ուժեղագույն խաղացողներից: Նա հաստատ Մեսսիից ու Ռոնալդուից վատը չէ: Նա մի խաղացող է, որ կարող է բարձրացնել ցանկացած ակումբի մակարդակ:
Ո՞վ չէր ցանկանա իր թիմում տեսնել Իբրային. ես էլ չեմ ժխտում, որ կցանկանայի նրան «Յուվե»-ում տեսնել»,- Football Italia-ն փոխանցում է Նեդվեդի խոսքերը:








































