L’Equipe պարբերականը տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ն կարող է պայմանագիր կնքել «Մոնակո»-ի պաշտպան Այմեն Աբդենուրի հետ:
Տեղեկություն կա, որ թունիսցու գործակալը հինգշաբթի օրը հանդիպել է «կապտանռնագույններ»-ի ներկայացուցիչների հետ: Խնդիրը կայանում է նրանում, որ «Բարսելոնա»-ի վրա կա տրանսֆերային արգելք, որը կկորցնի իր ուժը միայն հունվարին:











































