L’Equipe-ը հայտնում է, որ «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան, ով բուժման կուրս է անցնում ԱՄՆ-ում, Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչից առաջ իր սաներին կդիմի տեսակոնֆերանսի միջոցով:
Իսպանացի մասնագետը ցանկանում է ոգևորել իր սաներին և մղել մրցաշարի հաջորդ փուլ դուրս գալու համար մրցավեճին` առաջին խաղում կրած պարտությունից հետո:
Նշենք, որ Վիլանովան արդեն նման միջոց կիրառել է Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Ռեալ»-ի դեմ հանդիպումից առաջ:









































