Ավստրալիայում մոտ ժամանակներս կարող է հայտնվել նոր՝ 7-րդ նահանգ։ Այս մասին հայտնի է դարձել վարչապետ Թոնի Էբոթի և նահանգների ղեկավարների հետ հանդիպումից հետո, որի ժամանակ Հյուսիսային տարածքի կառավարության ղեկավար Էդամ Ջայլսը հայտնել է մինչև 2018 թվականը տարածաշրջանը լիարժեք նահանգի վերածելու պլանների մասին, հայտնում է TASS գործակալությունը։
Այժմ Ավստրալիան կազմված է 6 նահանգներից (Նոր Հարավային Ուելս, Վիկտորիա, Քուինսլենդ, Հարավային Ավստրալիա, Արևմտյան Ավստրալիա և Տասմանիա) և 2 տարածքներից՝ Հյուսիսային և Մայրաքաղաքային։
Հյուսիսային տարածքում բնակվում է երկրի բնակչության 1 տոկոսից ավելին, սակայն այն տարածքով զիջում է միայն Քուինսենդին և Արևմտյան Ավստրալիային։
1998 թվականին այնտեղ արդեն հանրաքվե անցկացվել է, սակայն մեծամասնությունը, գլխավորապես աբորիգենները, դեմ են հանդես եկել՝ վախենալով կորցնել հողատիրոջ իրենց իրավունքները։
Էբոթն աջակցություն է հայտնել տարածքի իշխանությունների պլաններին։ Նոր նահանգի ձևավորմամբ Ավստրալիան ստիպված կլինի փոխել դրոշը, որում կան նահանգների թվի խորհրդանիշեր։










































