Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արևելքում գտնվող Էլազըղ քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցում պայթյուն է տեղիունեցել։ Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով տուժել է 3 մարդ, որոնց տեղափոխել են հիվանդանոց։
Ոստիկանները չեն բացառում, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է։ Որոշակի տվյալներով՝ 6-րդ հարկում գտնվող սենյակում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, պահվել են դյուրավառ նյութերով շշեր։ Էլյազըղը գտնվում է Սուրուչից 200 կիլոմետր դեպի հյուսիս, որտեղ հուլիսի 20-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր 32 մարդ։











































