Wednesday, 01 07 2026
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները

ՀՀ քաղաքական վերնախավում ՆԱՏՕ-ի հետ գործակցության վերաբերյալ միարժեք տեսակետ չի հնչել

«ՆԱՏՕ-ն ցանկանում է հետխորհրդային տարածքը տեսնել որպես կայունության գոտի։ Հարավային Կովկասում, սակայն ՆԱՏՕ-ի ներկայությունը խիստ սահմանափակ է, որոշ դեպքերում նաև սիմվոլիկ»,- այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված «ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում և Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հեռանկարները» թեմայով քննարկմանը նշեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանը «ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում» զեկուցման ընթացքում։

Հարավային Կովկասում Վրաստանն ունի ՆԱՏՕ-ի հետ ամենաակտիվ հարաբերությունները։ Պատճառը, ըստ զեկուցողի, ակնհայտ է, որ ԽՄ փլուզումից հետ Ռուսաստանը սկսեց սպառնալիք լինել Վրաստանի համար։ Այդ ժամանակվանից մոտեցում կար, որ հնարավոր է՝ ՆԱՏՕ-ն իրենց համար անվտանգություն ապահովի։ Այս ամենը, նրա խոսքով, 2003-ի վարդերի հեղափոխությունից հետո Սաակաշվիլին անսքող հայտարարեց, որ ձգտում են ՆԱՏՕ-ի անդամակցության։ Արդյունքում ինտնեսիվացան հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, իսկ 2008-ի ռուս-վրացական պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ի անվտանգության երաշխիքների անհրաժեշտություն առաջացավ։ 2013-ին Վրաստանը հայտարարվեց ՆԱՏՕ-ի ասպիրանտ։ Պատճառը, Աղասի Ենոքյանի խոսքով, պարզ է, ՆԱՏՕ-ն հասկանում է, որ եթե այս ռեգիոնում ընդլայնվի, Վրաստանի հետ գնա անդամակցության, ապա կբախվի Ռուսաստանի լուրջ հակազդեցությանը։

«Հայաստանը երբեք չի հայտարարել ՆԱՏՕ-ին անդամակցելու իր մտադրության մասին, ավելին՝ բոլոր նախագահների ժամանակ նշել են, որ իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ կարող է խոչընդոտել իր ստրատեգիական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ համագործակցությանը»,- ասաց Աղասի Ենոքյանը՝ հավելելով, որ մեր քաղաքական վերնախավում չի եղել այնպիսի ազդեցիկ խումբ կամ գործիչ, որը միարժեքորեն կարտահայտվեր ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին։

Հայաստանը ՀԱՊԿ անդամ է՝ չնայած Հայաստանի ազգային անվտանգությոն ռազմավարության մեջ նշվում է, որ թե՛ ՀԱՊԿ-ը և թե՛ ՆԱՏՕ-ն մեր անվտանգության հիմնասյուներն են, իրականում, սակայն, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի հետ շատ ավելի խորն է։

Ինչո՞ւ է Հայաստանում ՆԱՏՕ-ն պասիվ: Ըստ Աղասի Ենոքյանի՝ հիմնական պատճառն այն է, որ ՆԱՏՕ-ն և եվրոպական կառույցները փորձում են Հարավային Կովկասը ընկալել որպես միասնական աշխարհքաղաքական տարածք։ Հայաստանը, նրա խոսքով, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը տեսնում է որպես կարևոր գործոն, բայց ոչ այնքան, որ խանգարի իրեն Ռուսաստանի հետ համագործակցելուն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում