«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը չի կարծում, թե «Տոտենհեմ»-ի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո թիմը պետք է մտածի Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում ելույթների մասին:
««Լիվերպուլ»-ն այժմ չի մտածում Չեմպիոնների Լիգայում հանդես գալու մասին: Մենք գիտենք, թե որտեղ ենք ցանկանում լինել, գիտենք, որ պետք է քայլ առ քայլ առաջ գնանք`մի խաղից մինչև մյուս խաղը:
Պետք է պարզապես շարունակենք միավորներ վաստակել: «Տոտենհեմ»-ի դեմ խաղը ընդամենը երեք կարևոր միավորներ պարգևեց մեզ: Անձամբ ինձ համար ամենակարևորը թիմի առաջընթացն է: Ուրախալի է, որ սաներս պատրաստ են դիմակայել ցանկացած փորձությունների»,- ասել է մասնագետը:










































