Սիբիրյան խոցի կենդանի հարուցիչները ուղարկվել են աշխարհի 7 երկրների տասնյակ լաբորատորիաներ՝ մանրէազերծման ժամանակ տեխնոլոգիական չափորոշիչների անբավարար լինելու պատճառով։ Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Յուտա նահանգի ռազմական լաբորատորիայում առանձին հարուցիչների հաջողվել է կենդանի մնալ այն պատճառով, որ թեստավորման են ենթարկվել հարուցիչների միայն 5 տոկոսը, որոնք եղել են ճառագայթահարված:
Նշվում է, որ մանրէազերծման անարդյունավետ պրակտիկան լաբորատորիայում կիրառվել է տասը տարի շարունակ:








































