ՈՒԵՖԱ-ի էթիկայի և կարգապահության կոմիտեն որոշում է կայացրել տուգանել կատալոնական «Բարսելոնա»-ին 30 հազրա եվրոյով՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչի արդյունքում:
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը, կատալոնյան ակումբը խախտել է կանոնակարգի՝ սպորտի հետ կապ չունեցող, քաղաքական, կրոնական, գաղափարախոսական, վիրավորական արտահայտությունների միջոցով տեղեկություն փոխանցելու մասին կանոնը:
Հունիսի 6-ին կայացած «Բարսելոնա»-«Յուվենտուս» եզրափակչի ժամանակ կատալոնական ակումբի երկրպագուները բարձրացրել էին չճանաչված Կատալոնիայի Հանրապետության դրոշը, ինչպես նաև երգեր են երգել՝ Իսպանիայի անկախության մասին:





































