Եվրոպայի լիգայի գավաթի 2015/16թթ խաղարկության որակավորման երկրորդ փուլի շրջանակներում «Շիրակ»-ը Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում ուժերը չափեց շվեդական ԱԻԿ-ի հետ։
Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց Գոյտոմը։ 25-րդ րոպեին Իշիզակին կրկնապատկեց հաշվի տարբերությունը։ 0։2 հաշիվը պահպանվեց մինչև հանդիպման ավարտը։
Առաջին խաղը Շվեդիայում ավարտվել էր դաշտի տերերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Հանդիպման գլխավոր մրցավարը «Շիրակ»-ի ֆուտբոլիստներին 3 կարմիր քարտ էր ցույց տվել ու թիմի դարպասին 2 11մ հարված նշանակել։
Այսպիսով՝ դիմկայության արդյունքում գրանցվեց 4։0 հաշիվ։ «Շիրակ»-ը լքում է պայքարը։







































