Հունգարիայի խորհրդարանը հաստատել է սահմանադրության ուղղումները՝ չնայած երկրի ներսում առկա հասարակական բողոքին և Եվրամիության, ԱՄՆ-ի, իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քննադատությանը: Այս մասին հաղորդում է Radio France Internationale-ը:
Ուղղումների օգտին, որոնք, մասնավորապես. սահմանափակում են երկրի սահմանադրական դատարանի հնարավորությունները, քվեարկել է 265 պատգամավոր, 11-ը դեմ են քվեարկել, իսկ 33-ը ձեռնպահ են մնացել: Հունգարիայի գլխավոր ընդդիմադիր ուժը՝ սոցիալիստները, բոյկոտել են քվեարկությունը:
Ուղղումները սահմանափակում են ուսանողների իրավունքները, թափառաշրջիկությունը կդառնա հանցագործություն, իսն անտուն մարդկանց սպառնում է ազատազրկում: Հիմնական օրենքի փոփոխությունները վերաբերում են նաև միասեռականներին և քաղաքացիական ամուսնությամբ ապրող մարդկանց. այդ միությունները օրինական չեն համարվի, չնայած դրանց վրա արգելք չի լինի:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տորբերն Յագլանդի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ սահմանադրության ուղղումները անհանգստություն են առաջացնում այն բանում, ինչը վերաբերում է օրենքի գերակայությանը, եվրոպական իրավունքին և Եվրոպայի Խորհրդի կանոններին:











































