Այս ամիս Լոս Անջելեսի կենդանաբանական այգում ծնվել են 8 իժեր։ Նրանց բարեհաջող ծնունդն ապահովել են օձի բազմացմանն ուղղված գազանանոցի ջանքերը։ Մինչ այդ օձերի բազմացման մի քանի անհաջող փորձ էր ձեռնարկվել։
Երկու հայկական իժերը ծննդաբերել են հուլիսի 13-ին և 16-ին։ Այգում նրանց համար ապահովվել են բարենպաստ պայմաններ՝ նման հայկական խիստ ձմռանը։ Այս մասին հայտնում է Los Angeles Daily News-ը՝ նշելով, որ հայկական իժեր բուծելը դժվար է։
Հայաստանի լեռներից և Թուրքիայի արևմուտքից բացի՝ դրանք հանդիպում են նաև Ադրբեջանի արևմուտքում և հարավարևմտյան Իրանում։
Եթե օձերի շատ տեսակներ ձվադրում են, ապա հայկական իժերի մոտ ամեն ինչ այլ է։ Նրանց բուծելու համար անհրաժեշտ է ապահովել քարքարոտ լեռնային, ցուրտ միջավայր։










































