Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկացի գիտնականները պարզել են հանգստավայրերում կանանց ռիսկային սեքսուալ պահվածքի օրինաչափությունը։ Նրանց խոսքերով՝ ծովային հանգստավայրում տևական հանգիստն իդեալական է մշտական գործընկերոջ հետ սեռական փորձերի համար։
Նրանք այդ մասին հրապարակել են Tourism Management հանդեսի էջերում։ Գիտնականները հարցում են անցկացրել 18-50 տարեկան 850 կանանց շրջանում՝ հանգստաի ժամանակ ռիսկային սեքսի հանդեպ նրանց վերաբերմունքը, նման պահվածքի հակվածությունն ու դրապատճառները պարզելու համար։
Պարզվել է, որ ռիսկային սեքսին ամենաշատը նպաստում է ալկոհոլի ինտենսիվ օգտագործումը։ Սպիրտային ըմպելիքները կանանց հաղորդում են քաջություն և հոգեբանական առումով արդարացնում են սովորական նորմերի ու տաբուների խախտումը։ Բաց զգեստը, ինքնավստահության զգացումը, առօրյայից կտրված լինելը նույնպես կանանց դրդում են ռիսկային քայլերի։








































