Բելառուսը Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից, այլ ոչ թե ուղղակի Ռուսաստանից 3 միլիարդ դոլարի վարկ է խնդրել, հաղորդել է Ռուսաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Սերգեյ Ստորչակը: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Ավելի վաղ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հաղորդել է, որ Մինսկը դիմել է Ռուսաստանին $3 վարկի խնդրանքով: Նրա խոսքերով` հարցը կքննարկվի՝ հաշվի առնելով նախորդ ռուսական վարկերի պայմանների կատարումները:
Ստորչակը նաև հայտնեց, որ հիմնադրամը Հայաստանին $300 միլիոնի վարկ տրամադրելու որոշում է կայացրել, և այժմ մասնագետները մշակում են վարկավորման նպատակներին հասնելու ծրագիր: Ենթադրվում է, որ վարկը կտրամադրվի ստանդարտ պայմաններով` երեք տրանշի տարրերի միջանկյալ քննարկումներով:











































