Այսօր` հուլիսի 22-ին, Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցում բենզատար մեքենան վրաերթի է ենթարկել մի տարեց կնոջ: Ինչպես պարզվել է, վրաերթի է ենթարկվել Գյումրիի բնակչուհի` 1937 թվականին ծնված Հասմիկ Եփրեմի Աբրահամյանը: Վերջինս շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել են գանգուղեղի փակ վնասվածք, գանգի հիմնի կոտրվածք: Արդեն ժամեր անց տուժող Հասմիկ Աբրահամյանը լրացուցիչ հետազոտության է ենթարկվել ու տեղափոխվել Երևան: Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին փոխանցում են, որ մեքենայի վարորդն Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի է:
Նշենք, որ դեպքով զբաղվում են Շիրակի մարզային քննչական վարչության աշխատակիցները: