ԱՄՆ-ում ատենակալների դատարանը Դետրոյթի նախկին քաղաքապետ Քվեյմ Քիլպատրիկին մեղավոր է ճանչել հարստանալու նպատակով ծառայողական լիազորությունները չարաշահելու մեջ,- հայտնում է Wall Street Journal թերթի կայքը:
Պարբերականը գրում է, որ միայն ամենալուրջ՝ շորթման նպատակով դավադրության մեղադրանքի դեպքում 42-ամյա Քիլպատրիկին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: Դատավճռի հրապարակման օրն առայժմ չեն հայտնում:
Ատենակալների վճիռը վերջ է դրել մի քանի տարի տևած հակակոռուպցիոն գործին, որի ընթացքում մեղադրյալի աթոռին են հայտնվել նախկին քաղաքապետի ավելի քան 20 մտերիմ գործընկերներն ու ընկերները: Նրանց թվում են՝ Քիլպատրիկի նախկին խորհրդական Բոբբի Ֆերգյուսոնը, քաղաքային խորհրդի անդամ Մոնիկա Քոնյերսը, գլխավոր մեղադրյալի հայրը՝ Բերնարդ Քիլպատրիկը:
Քվեյմ Քիլպատրիկը Դետրոյթի քաղաքապետ է եղել 2002-2008 թթ.:











































