Ինչպես տեղեկացնում է La Gazetta dello Sport-ը, Իտալիայի չեմպիոն «Յուվենտուս»-ը իրավունք է ստացել բանակցել «Շալկե»-ի պաշտպան Յուլիան Դրաքսլերի հետ և հաջողությամբ ավարտել բանակցությունները:
Թուրինյան ակումբի ղեկավարները հստակեցրել են պայմանագրի մանրամասները Դրաքսլերի հետ ՝ նրան առաջարկելով տարեկան 2,7 միլիոն եվրո աշխատավարձ:
Այնուամենայնիվ, «ծեր սինյորա»-ն չի կարողանում պայմանավորվել «Շալկե»-ի հետ: Գերմանական ակումբը պահանջում է 30 միլիոն եվրո, ինչը «Յուվե»-ի ղեկավարները այս պահին պատրաստ չեն վճարել:
Իտալիայի չեմպիոնները քննարկում են Դրաքսլերին վարձակալելու տարբերակը:








































