Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում մասնակցում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացմանը:
Եկեղեցու բացմանը ներկա են գործարարներ, պատգամավորներ, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը, Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ԲՀԿ-ական պատգամավորներ, ինչպես նաև ՀՀԿ տատիկն ու ՀՀՇ-ի Գևորիկը:
Նորակառույց եկեղեցում պատարագ է մատուցվել Ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցությամբ:









































