ԱՄՆ-ը Նյու Յորքում տեղակայված Վենեսուելայի դեսպանատան երկու աշխատակիցների արտաքսումը բացատրել է լատինաամերիկյան երկրի կողմից երկու ամերիկացի դիվանագետներին պերսոնա նոն գրատա հայտարարելու դեմ պատասխան ռեակցիայով: Նման հայտարարությամբ է հանդես եկել Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը՝ փոխանցում է Agence France-Presse-ը:
«Եթե դուք ինչ-որ բան անարդարացի եք համարում, ապա պետք է ձեռնարկել պատասխան գործողություն և բացատրել սեփական դիրքորոշումը»,- հայտարարել է Նուլանդը: Նրա խոսքով՝ Վենեսուելայի դեսպանատան երկու աշխատակիցները պերսոնա նոն գրատա են հայտարարվել մարտի 9-ին և արդեն են լքել երկրի տարածքը:
Վենեսուելայից երկու ամերիկացի ռազմական կցորդների արտաքսման մասին հայտնի էր դարձել մարտի 5-ին: Նրանց կասկածում էին Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի դեմ ռազմական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ: