Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Բյուրեղավանում դպրոցականներն իրար լեզու են ցույց տվել, որից առաջացած կռվում նրանցից մեկի փայծաղը պատռվել է

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է անչափահաս Շիրակ Խ.-ի գործի դատական քննությունը:

1997 թվականի հոկտեմբերի 20-ին ծնված Շիրակը դեպքի պահին՝ 2014 թվականի սեպտեմբերի 8-ին եղել է ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ, ապա ընդունվել է պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ:

Նրան մեղադրանք է առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 10-ն անց 30-ի սահմաններում Բյուրեղավանի ավագ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Արարատ Խ.-ն նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Ստեփան Բ.-ի դասարանի դիմացով անցնելիս նայել է վերջինիս ու ժպտացել է, ի պատասխան Ստեփանը ձեռքերով շարժումներ է կատարել, լեզու է ցույց տվել:

Արարատը Ստեփանից պարզաբանում է պահանջել ու նրան դուրս է կանչել դասարանից: Տղաները քաշքշել են իրար, հարվածներ են հասցրել ու միասին ընկել են գետնին:

Ստեփանը գնացել է լվացվելու՝ դպրոցի դիմաց գտնվող ցայտաղբյուրի մոտ:

Վերադառնալու ժամանակ, երբ բարձրացել է դպրոցի աստիճաններով, առաջին և երկրորդ հարկերի միջև ընկած աստիճանահարթակին Ստեփանը տեսել է Արարատին, ով փորձել է ոտքով հարվածել Ստեփանի որովայնին, բայց վերջինս բռնել է Արարատի ոտքից ու հարված չի ստացել:

Տղաները իջել են աստիճաններից ու շարունակել են վիճել:

Այդ ժամանակ նրանց է մոտեցել Արարատի ավագ եղբայր, անչափահաս ամբաստանյալ Շիրակը:

Նա «ձեռքերով բռնել է Ստեփանի թիկունքից, նրան բարձրացրել է գետնից ու ամբողջ մարմնով տապալել է գետնին, ապա ոտքով հարված է հասցրել նրա որովայնի շրջանին՝ պատճառելով ծանր վնասվածք»:

Այնուհետև տեսնելով, որ Ստեփանի վիճակը լավ չէ, Շիրակը գրկել է նրան ու տեղափոխել է դպրոցի բուժկետ:

Ընդհանուր իրավասության դատարանում Շիրակ Խ.-ն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Հրապարակվել են անչափահաս ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները:

Ըստ Շիրակի՝ դեպքի օրը իր դասարանի աղջիկներն ասել են, թե երեք տարով իրենից փոքր եղբայրը՝ Արարատը, վիճում է:

«Շտապ դուրս եկա Արարատի դասարան, տեսա՝ բոլորը տեղում են, բացի Արարատից: Գնացի նրան փնտրելու, տեսա առաջին և երկրորդ հարկերի միջնամասի հարթակի վրա Արարատն ու մեր դպրոցի աշակերտ Ստեփանը միմյանց հարվածում են, չեմ նկատել՝ ով՝ ում մարմնի որ հատվածին էր խփում… Առաջացա դեպի Ստեփանը, ջղայնացած վիճակում երկու ձեռքերով հետևից գրկեցի նրան ու կողաշրջեցի դեպի աջ: Այդ ժամանակ իմ ծունկը ծալվեց և կիսով չափ կպավ հատակին: Դա հարթ տեղում էր, աստիճաններից մի քանի մետր հեռու»:

Դրանից հետո երեխաները Ստեփանին տարել են դպրոցի դիմացի ցայտաղբյուր՝ լվացվելու:

Ըստ Շիրակի՝ ինքը տեսել է, որ Ստեփանը ոտքի վրա է, մտածել է, որ նա լավ է: Բայց հետո նկատել է, որ Ստեփանը գունատ է, առաջարկել է գնալ բուժկետ:

Բուժքույրն ասել է, որ Ստեփանի վիճակը լավ չէ: «Ես հարցրի շտապօգնության համարը ու զանգեցի: Եկան բժիշկները, նրանց հետ Ստեփանին տարա հիվանդանոց…»:

Դրանից հետո Շիրակը տեղեկացել է, որ Ստեփանին վիրահատել են…

Եղբորից էլ իմացել է, որ վեճն առաջացել է նրան ծաղրելու պատճառով…

«Ես Ստեփանին ընկած տեղը չեմ խփել… Չեմ ցանկացել նրան վնասվածք պատճառել ու չէի կարող պատկերացնել, որ այդպիսի հետևանք կառաջանա…»:

Շիրակը հիվանդանոցում է իմացել, որ վնասվել է Ստեփանի փայծաղը: Ստեփանին վիրահատել են, մի քանի օրից նա դուրս է գրվել հիվանդանոցից:

Շիրակը հայտնել է, որ հաշտվել է տուժողի հետ, նրանից ներողություն է խնդրել, իր ծնողները հատուցել են նրա բուժման ծախսերը:

Տուժող Ստեփանն ասել է, թե իր ու Արարատի վեճն առաջացել է այն պատճառով, որ իրեն թվացել է՝ Արարատը ծաղրում է իրեն: Երբ Շիրակը իրեն կողաշրջել է գետնին, ինքը որովայնի ձախ մասում ուժեղ ծակոց է զգացել: Շիրակի առաջարկով գնացել է դպրոցին կից սպորտդպրոցի բուժկետ, որտեղ իր վիճակն ավելի է վատացել, Շիրակը շտապօգնություն է կանչել… Պարզվել է՝ վնասվել է իր փայծաղը:

Տուժողը Շիրակի նկատմամբ պահանջ չի ներկայացրել, ասել է, թե ամբաստանյալի ու նրա եղբոր հետ ներկայումս գտնվում է բարիդրացիական հարաբերությունների մեջ:

Շիրակի եղբայր Արարատն ասել է, որ Ստեփանը իրեն տեսել է ժպտալիս, կարծել է, թե ինքը ծաղրում է նրան, նա էլ, իր հերթին, նայել է իր դեմքին ու ծամածռություններ է արել, լեզու է հանել: Ինքն էլ մոտեցել է Ստեփանին ու վիճել է հետը:Միմյանց հարվածներ են հասցրել, Ստեփանի շրթունքը վնասվել է… Իրեն անհայտ հանգամանքներում հայտնվել է եղբայրը, Ստեփանին բարձրացրել է թիկունքից ու կողաշրջել է գետնին: Դրանից հետո վեճը դադարել է…

Ընդհանուր իրավասության դատարանը Շիրակ Խ.-ին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառել ու սահմանել է 1 տարի փորձաշրջան:
 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում