Մադրիդի «Ատլետիկո»-ի նորեկ Ջեքսոն Մարտինեսը նշել է, որ պետք չէ իրեն համեմատել կոլումբիացի մյուս հարձակվողի՝ Ռադամել Ֆալկաոյի հետ, ով 2011 թվականի ամռանը նույնպես «Պորտու»-ից «Ատլետիկո» է տեղափոխվել:
« «Ատլետիկո»-ում ներդնելու եմ հնարավորություններիս 100%-ը: Սակայն ես Մարտինեսն եմ, ոչ թե Ֆալկաոն: Ջեքսոնը Ջեքսոնն է, Ֆալկաոն՝ Ֆալկաոն: Համեմատություններն ավելորդ են»,-AS-ը մեջբերում է Մարտինեսի խոսքերը:
Հիշեցնենք՝ Ջեքսոն Մարտինեսը «Պորտու»-ից «Ատլետիկո» է տեղափոխվել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ: Մադրիդյան ակումբը 35 մլն եվրո է վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:







































