«Մարտի 29-ին տեղի ունենալիք ՀԱԿ հիմնադիր համագումարում ընտրվելու է Լևոն Զուրաբյանի կողմից միանգամայն վերահսկելի վարչություն, իսկ Լ.Զուրաբյանն ընտրվելու է ՀԱԿ վարչության նախագահ: ՀՀՇ նախկին նախագահ Արամ Մանուկյանը ամենայն հավանականությամբ, կդառնա ՀԱԿ քարտուղար»,- գրում է «168 ժամը» և հավելում.
«Կուսակցությունը կունենա երեք փոխնախագահներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը և ՀՀՇ նախկին փոխնախագահ Սամվել Աբրահամյանը: Լևոն Տեր-Պետրոսյանը կլինի ՀԱԿ անվանական նախագահը՝ դրանով կանխելով դժգոհությունները, որ արդեն իսկ առկա են հատկապես ՀՀՇ-ականների շրջանում»:









































