Դերասան Ալեք Բոլդուինի դուստրը՝ 17-ամյա Այլենդ Բոլդուինը, պայմանագիր է կնքել IMG Models հայտնի մոդելային գործակալության հետ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
«Ես երջանիկ եմ և պատրաստ՝ աշխատելու»,- Twitter-ի իր էջում գրել է Այլենդը:
Ի դեպ, նրա մայրը՝ հայտնի դերասանուհի Քիմ Բեսինջերը, իր կարիերան ևս սկսել է մոդելային բիզնեսից:
Այլենդն իր հայտնի ծնողներից միայն ամենալավն է ժառանգել. նա բարձրահասակ է, գեղեցիկ կազմվածքով, գեղեցիկ, երկար ոտքերով և հաճելի արտաքինով, և պետք է որ մոդելային բիզնեսում հաջողություններ ունենա։











































