Ջենիֆեր Լավ Հյուիթն ամերիկյան պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ է իր կուրծքն ապահովագրել 5 մլն դոլարով, փոխանցում է spletnik.ru-ն.
– Ինձ պետք է, որ ապահովագրողներն ինձ առաջարկ անեն. «Բա՛րև, գիտես ինչ, մենք ուզում ենք քո կուրծքն ապահովագրել 5 մլն դոլարով»: Ես կասեի. «Եկեք, ինձ դուր է գալիս: Իսկ ինչո՞ւ ոչ»:
Երրորդ համարի կրծքի տեր Ջենիֆերն իր կուրծքը համարում է սեփական մարմնի ամենասիրելի մասը.
– Սարսափելի է ասելը, բայց ես սիրում եմ իմ կուրծքը: Այն միշտ ինձ լավ է ծառայել: Այն հրաշալի է:
Դերասանուհին ավելացրել է.
– Երբ ես նկարահանումներից տուն եմ գալիս, նույնիսկ չեմ ուզում մտածել որևէ հմայիչ կրծկալ հագնելու մասին:
Ջենիֆեր Լավ Հյուիթն իր կուրծքը 5 մլն դոլար է գնահատել:







































