ԱՄՆ-ն շարունակում է աջակցել սիրիական ընդդիմությանը, քանի որ համոզված է, որ այսպիսի հակամարտությունները միայն այդ միջոցով կարող են հարթվել, հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք նախկինի պես շարունակում ենք աջակցել ինչպես սիրիական ապստամբության կոալիցիային, այնպես էլ երկրի ներսում այլ ուժերի: Մենք կարծում ենք, որ դա արյունահեղությունը դադարեցնելու միակ միջոցն է…. »,- երուշաբթի օրը բրիֆինգի ժամանակ ասել է Նուլանդը:









































