Մի քանի տարի արևմտյան պարբերականները խոսել են այն մասին, որ Բրյուս Ուլիսի և Դեմի Մուրի 3 աղջիկները՝ Ռումերը, Սքաուտն ու Թալլուլան, «իրենց գեղեցկությամբ նման են ոչ թե մորը, այլ հորը»: Բրյուսի չորրորդ դուստրը՝ մեկ տարեկան Մեյբլ Ռեյը շատ նման է մորը՝ մոդել Էմմա Հիմինգին, հայտնում է 7days.ru-ն:
Պապարացիները 57-ամյա Բրյուս Ուլիսին և 34-ամյա Էմմա Հիմինգին լուսանկարել են Լոս Անջելեսում Century City առևտրի կենտրոնում գնումներ կատարելիս: Բրյուսը ձեռքերի մեջ է պահել փոքրիկ Մեյբլ Ռեյին: Չնայած աղջիկն ընդամենը մեկ տարեկան է, սակայն ակնհայտ է նրա նմանությունն իր մորը՝ նա ունի մուգ մաշկ, շագանակագույն աչքեր, փարթամ շուրթեր:
Հիշեցնենք՝ Ուլիսն ու Հիմինգն ամուսնացել են 2009-ին:









































