Վրաստանի նախկին վարչապետ գործարար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի Արվեստների պետական թանգարանին կնվիրի Նիկո Փիրոսմանիի կտավը, որը նա հունիսի 1-ին գնել է Լոնդոնի Christie’s աճուրդում 1,46 միլիոն դոլարով:
Կտավը կցուցադրվի այն դահլիճում, որտեղ այն առաջին անգամ ցուցադրվել է 1919 թվականին, վրացի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսի ժամանակ:







































