Գիտնականները լաբորատոր մկների մոտ հստակ կապ են հայտնաբերել քնի ռեժիմի խախտման և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման միջև, գրում է BBC-ն:
Այս հետազոտությունը ևս մեկ անգամ ապացուցում է մարդու առողջության համար հերթափոխով աշխատանքի վնասակար լինելը:
Գիտնականները նման գիտափորձ պետք է անցկացնեն նաև մարդկանց վրա, սակայն կանանց, ովքեր ընտանիքում ունեն կրծքի քաղցկեղի հիվանդության պատմություն, խորհուրդ չի տրվում հերթափոխով աշխատանքի անցնել:
Այնուամենայնիվ, այդ կապը դեռևս հստակ պարզաբանված չէ: Նման հիվանդության զարգացման հարցում դեր կարող են խաղալ նաև այլ գործոններ, օրինակ՝ սոցիալական դասը, ակտիվության մակարդակը և այլն:










































