Նոր Զելանդիայի 12-ամյա բնակչուհի Կիվի Իզաբելը տառապում է լուսնոտության սուր տեսակով և կարող է ոչ միայն քայլել քնի մեջ, այլև դաշնամուր նվագել: Աղջկա հարազատը նրա յուրահատուկ ելույթը նկարահանել է և տեսագրությունը տեղադրել համացանցում: Կիվիի հորեղբոր խոսքով՝ աղջիկը կարող է նաև քնի մեջ երգել, հայտնում է Mirror-ը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է 12-ամյա քնած աղջիկը նվագում: Հոլովակի վերջում հստակ լսվում է Իզաբելի խռմփոցը:
Աղջկա հարազատների խոսքով՝ նա երաժշտական դպրոց է հաճախում, որտեղ զգալի հաջողություններ ունի: Կիվիի հորեղբայրը պատմում է, որ վերջերս ինքը ուշ գիշերն արթնացել է խոհանոցիցի լսվող երգի ձայնից: Նա իջել է ստուգելու՝ ով է գիշերվա այդ ժամին երգում Queen խմբի հիթերից մեկը, և տեսել է զարմուհուն:
Առավոտյան աղջիկը պատմել է, որ երազում տեսել է, որ ինքը բեմում կանգնած է լեգենդար խմբի հանգուցյալ անդամ Ֆրեդի Մերկուրիի հետ:








































