Թուրքակական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար, «Արդարություն ու զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքն այսօր հանդիպել է ընդդիմադիր հիմնական ուժ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահ և կուսակցության խոսնակ Հալուք Քոչի հետ։
Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարությունում տեղի ունեցած և 1 ժամ ու 40 րոպե տևած այդ հանդիպման ժամանակ քննարկվել է կոալիցիոն կառավարություն ձևավորելու հարցը։ Հանդիպումից հետո Չելիքը հայտարարել է, որ Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հավանականությունը գնահատում է 50 տոկոս.
«ԺՀԿ-ի հետ այսօրվա բանակցությունները դրական էին։ Շաբաթվա վերջին մենք կհանդիպենք ևս մեկ անգամ և ինքներս մեզ համար կհստակեցնենք, թե որ կետերով, որ թեմաներով մենք պետք է շարժվենք առաջ։ Կոալիցիայի ձևավորման ու արտահերթ ընտրությունների անցկացման հավանականությունը գնահատում եմ 50/50»։









































