Ադելաիդայում գտնվող Ֆլինդերսի համալսարանի գիտնականների խումբը հետազոտել է քնի ընդհատումները՝ հիվանդություն, որը բնութագրվում է «քնել և ժամանակին արթնանալ չկարողանալով»:
Դա հանդիպում է անցումային տարիքում գտնվող երեխաների 15 տոկոսի մոտ և անցնում հասուն կյանք:
Հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր ուշ են արթնանում, նրանց ներքին ժամացույցը հետ է ընկել: Եթե մարդը պառկում է քնելու գիշերվա ժամը 2-ին, 3-ին կամ 4-ին, զարմանալի չէ, որ վաղ առավոտյան նա չի կարողանա արթնանալ: Նման մարդկանց մոտ ներքին ժամացույցն աշխատում է ավելի շատ, քան 24 ժամը:
Իսկ մարդկանց մեծամասնությունն ունի 24 կենսաբանական ժամ: Դա բնական ռիթմ է և ազդում է քնի ու մարմնի ջերմաստիճանի վրա:











































