Էկրանին բոլոր աստղային տղամարդիկ բավական առնական տեսք ունեն: Սակայն իրական կյանքում նրանցից ոմանք չեն կարող հպարտանալ բարձր հասակով: Օրինակ՝ սիրունատես Աշերի հասակն ընդամենը 1 մ 72 սմ է: Ռեփեր Էմինեմը, իր իսկ խոստովանությամբ, ունի 1 մ 76 սմ հասակ:
Մել Գիբսոնը ևս բարձրահասակ չէ (1 մ 72 սմ)՝ չնայած տպավորություն է ստեղծվում, որ նա բավական բարձրահասակ է: Թոմ Կրուզը չի բարդութավորվում իր հասակի պատճառով (1 մ 69 սմ): Ռոբերտ Դաունի կրտսերը նույն հասակն ունի, ինչ Թոմ Կրուզը, սակայն էկրանին այլ տեսք ունի:
Դենիել Ռեդկլիֆի հասակն ընդամենը 1 մ 64 սմ է: Դերասանը խոստովանել է, որ ինքը դրանից շատ է մտահոգվել դեռահաս ժամանակ, սակայն ժամանակի ընթացքում հաղթահարել է իր բարդույթը: Ամենակարճահասակ դերասաններից է Դեննի դե Վիտոն, որի հասակը 1 մ 52 սմ է, հայտնում է raut.ru-ն:







































