France Inter ռադիոկայանի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հաջորդ շաբաթ կմեկնի Թեհրան։ Այս մասին հայտարարել է անձամբ Ֆաբիուսը։
Նա մանրամասնել է, որ իրանական այցի շրջանակներում կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ։ Ֆաբիուսը հայտարարել է, որ Իրան է մեկնում այդ երկրի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրավերով, և որ ներկայումս այդ այցի համար բոլոր պայմանները ստեղծվել են։









































