Անգլիացի գիտնականները կատարել են հայտնագործություն, որը շատ կարևոր է մարդկության համար. նրանք կարողացել են ատամ աճեցնել։
Հետզոտողները միավորել են մարդկային լնդերի և մկների էմբրիոնային ցողունային բջիջները: Ստացված օրինակը նրանք տեղադրել են մկան բերանում: Դրա հետևանքով առնետի մոտ աճել են հիբրիդային, այսպես ասած, «մարդամկնային» ատամներ:
Ատամի նման օրինակը պարունակում է դենթին՝ ատամի հիմնական մասը կազմող հյուսվածք և պաշտպանիչ էմալ: Հիբրիդային ատամն ունեցել է նաև կենսունակ արմատներ:
Գիտնականները ստեղծել են նաև մարդու էպիթելային հյուսվածքներից և մկների էմբրիոնային բջիջներից մեկ այլ՝ «կենսատամ»։ Այս մասին հաղորդում է Federal Post-ը:











































