Կենդանիների վրա փորձարկված կոսմետիկ միջոցների ներմուծման արգելքը երրորդ երկրներից, երկուշաբթի օրն ուժի մեջ է մտել ԵՄ անդամ երկրներում։ Այս մասին, ինչպես փոխանցում է RIA Novosti-ն, հայտնել է Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը:
Արգելքը չի վերաբերում ԵՄ արդեն իրացման համար ներկրված կոսմետիկային:
Սպառողների առողջապահության և պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Տոնիո Բորգի խոսքերով՝ այսպիսով ԵՄ-ն երրորդ երկրներին կոչ է անում հրաժարվել կոսմետիկ միջոցները կենդանիների վրա փորձարկելու պրակտիկայից, ինչը ԵՄ-ում արգելված է 2009-ից:
ԵՄ-ն խստացրել է կենդանիների վրա գիտական փորձարկումների կանոնները: Արգելված է փորձեր կատարել մարդանման կապիկների վրա: Փորձերը թույլատրված են միայն ուիստիտի և մակակա տեսակի կապիկների վրա և միայն գիտական հիմքի առկայության դեպքում:







































