Իսրայելցի գիտնականներին հաջողվել է վերծանել 1,500 տարի առաջ հրդեհված Էյն-Գեդի սինագոգի հին մագաղաթե գալարը:
Գալարի մնացորդները գտնվել էին 45 տարի առաջ, երբ նոր էին սկսվել սինագոգի պեղումները, սակայն մինչև հիմա այն հնարավոր չէր եղել վերծանել:
Հետազոտողները տեղեկացնում են, որ գալարը պարունակում է հատվածներ Աստվածաշնչից՝ Ղևտացոց գրքից:
Գիտնականները որոշել են նաև գալարի տարիքը՝ մ.թ.ա. 6-րդ դար: Այդպիսով՝ այն Քումրանյան ձեռագրերից հետո աստվածաշնչյան տեքստի ամենահին պատճենն է:
Բացի գալարից՝ Էյն-Գեդի սինագոգի պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաև լուսամփոփ և նվիրատվությունների տուփ:











































