ՄԻԱՎ վարակով ծնված ֆրանսուհին բուժման կուրս է անցել մինչև 6 տարեկանը, որից հետո արդեն 12 տարի նրա մոտ հիվանդության նշաններ չեն դրսևորվում, հայտնում է Reuters-ը:
Սա հիմք է տալիս ենթադրելու, որ դա երկարաժամկետ ռեմիսիայի (հիվանդության ախտանշանների նվազում) առաջին դեպքն է մարդու մոտ, ով վարակված է եղել ի ծնե:
18-ամյա աղջկա մոտ հակառետրովիրուսային թերապիայի արդյունքում տեղի է ունեցել ռեմիսիա:
Աղջիկը, ում անունը չի նշվում, բուժված չի համարվում, սակայն նրա վիճակը բավականին լավ է, հայտարարել է փարիզյան Պաստերի ինստիտուտի հետազոտող խմբի ղեկավարը:








































