ՔՓՌ-ի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը իր կարծիքն է հայտնել Մադրիդի «Ռեալ»-ը գլխավորող Ժոզե Մոուրինյոյի վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է անգլիական մամուլը:
Ռեդնապը խոսել է պարտուգալացի մասնագետի բնավորության մի շարք գծերի մասին:
«Մոուրինյոն էքստրավագանտ է, սիրում է վիճաբանել, ինքնահավան է: Ամեն դեպքում կարծում եմ, որ մասնագետի վերադարձն օգտակար կլինի Անգլիայի Պրեմիեր Լիգայի համար: Երբ Ռաֆայել Բենիտեսը լքի «Չելսի»-ն, ապա այդ պաշտոնը զբաղեցնելու լավագույն թեկնածուն կլինի Մոուրինյոն: Դա թույլ կտա թիմին կրկին տեղ զբաղեցնել եվրոպական ֆուտբոլի էլիտար ակումբների շարքում»,- հայտարարել է Ռեդնապը:







































