Տեխասում հետաքրքրական դեպք է տեղի ունեցել։ Լեսիա և Ջոն Փեթիջոնները կարծում էին, թե մինչ երեխայի ծնունդը ժամանակ ունեն հանգստի համար, սակայն մեքենայում կնոջ մոտ ծննդաբերական ցավեր են սկսվել։ Նրանց որդին՝ Ջոսիան, ծնվել է հենց մեքենայում։ Նա կշռել է 4.5 կգ։ Ջոսիան նրանց 3-րդ երեխան է, առաջին որդին։ Այս մասին հայտնում է Boredpanda.com-ը։
Հայրը GoPro տեսախցիկով նկարահանել է երեխայի լույս աշխարհ գալն ու միաժամանակ վարել մեքենան։
Կինը վախեցել է երեխայի համար մինչ կհասնեին հիվանդանոց, ուստի գործի է անցել՝ նախապատրաստվելով ծննդաբերել մեքենայի մեջ։ Նշվում է, որ նրանց մոտ աշխատող բջջային չի եղել։










































