«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Գարեթ Բարին հայտնել է, որ ցանկանում է ավարտել կարիերան «քաղաքայիններ»-ի կազմում: Հիշեցնենք, որ 33-ամյա Բարիի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2014 թվականի ամռանը, և կողմերը դեռևս չեն բանակցել նոր պայմանագրի շուրջ:
Հաշվի առնելով այն, որ ակումբի նոր ղեկավարներ Ֆերան Սորիանոն և Չիկի Բեգիրիստայնը վերջերս են սկսել աշխատել, Գարեթը պատրաստ է սպասել:
«Նոր մարդկանց ժամանակ է հարկավոր, որպեսզի ծանոթանան աշխատանքին: Իսկ ես կավարտեմ կարիերաս` պայքարելով տիտղոսների համար, իսկ «Սիթի»-ն իդեալական ակումբ է այդ առումով»,- Բերիի խոսքերը մեջբերում է The Sun-ը:
Նշենք, որ ամռանը լրանալու են նաև թիմի պաշտպան Ջոլեոն Լեսքոթի և հարձակվող Կարլոս Տևեսի պայմանագրերի ժամկետները:







































