Packbot ռոբոտները «Ֆուկուսիմա-1» վթարված ատոմակայնում վերհանել են խնդիրներ, որոնք վկայում են վթարի հետևանքների վերացման դժվարությունների մասին: Երկու ինքնագնաց ռոբոտները մտել են այդ տարածք, իրականացրել են ռադիոակտիվ ֆոնի չափումներ, քանի որ այդ վայրերում մարդու գտնվելը շուրջ վնաս կհասցնի նրա առողջությանը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Tokyo Electric Power ընկերությունը, որը վթարված ատոմակայանը շահագործող կազմակերպությունն է, հայտարարել է, որ վթարի վերացումը կարող է տևել 6-9 ամիս: Առաջին հերթին նախատեսվում է վերականգնել ռեակտորների հովացման համակարգը: Այնուհետև ավերված առաջին, երրորդ, չորրորդ ռեակտորները կմեկուսացվեն հատուկ նյութերով: Մասնագետների լրացուցիչ մտահոգության տեղիք է տվել այն հանգամանքը, որ տարածաշրջանում շարունակվում են ուժեղ երկարաշարժերը, որոնք վնասում են առանց այն էլ վթարային վիճակում գտնվող անվտանգության համակարգերը:










































