ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Երևան: Այս մասին տեղեկանում ենք նրա Twitter-ի էջից:
Իր միկրոբլոգում Ուորլիքը գրել է. «Այնպիսի գեղեցիկ ամառային երեկո է Երևանում: Տարածաշրջանի բոլոր մարդիկ արժանի են ապրել խաղաղության և բարգավաճման մեջ»:
Այսօր նախատեսվում է Ուորլիքի հանդիպումները Սերժ Սարգսյանի և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նա Հայաստանում քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հետագա քայլերը:
Համանախագահները տարածաշրջան այցելության շրջանակում կայցելեն նաև Բաքու և հանդիպումներ կունենան Ադրբեջանի ղեկավարության հետ:
Նշենք, որ այսօր Ուորլիքը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը ընդարձակ հարցազրույց է տվել Հայաստանի հեռուստաընկերություններին:
Լուսանկարը՝ Armenpress-ի








































