Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ, խոշոր ավտովթար է գրանցվել Անկարայից դեպի Քըրըքքալե տանող ճանապարհին:
Միմյանց են բախվել երկու մարդատար ավտոբուս, ինչի արդյունքում 20 մարդ վիրավորվել է: Նրանցից 4-ի վիճակը գնահատվում է ծանր:
Կատարվում է հետաքննություն:











































