Հայտնի գործակալ Սանթոս Մարկեսը, ում հաճախորդների թվում է Մադրիդի «Ռեալ»-ի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը, ենթադրում է, որ «արքայական ակումբ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն պատրաստվում է հեռանալ թիմից:
«Որևէ մեկը կհարցնի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսին, թե ինչու Ռոնալդուն վաճառեց իր կերպարի իրավունքները: Դա նորմալ չէ և նշանակում է, որ Քրիշտիանուն պատրաստվում է հեռանալ «արքայական ակումբ»-ից: Կարծում եմ՝ այդպես էլ կլինի:
Պատկերացրեք միայն, Ռոնալդուն ակումբից դուրս 40 մլն եվրո է վաստակում և տալիս այն «Վալենսիա»-ի սեփականատիրոջը: Առնվազն տարօրինակ երևույթ է»,- AS-ը մեջբերում է Մարկեսի խոսքերը:










































