Կալիֆոռնիայի հարավում Լոս Անջելեսը Ֆինիքսին (Արիզոնա) կապող կամուրջը փլուզվել է։ Այս մասին հայտնում է KESQ հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ արագընթաց ճանապարհի փլատակների տակ է մնացել բեռնատար ավտոմեքենա։ Արտակարգ ծառայություններին հաջողվել է փրկել վարորդին։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Կամրջի փլուզման պատճառը Կալիֆոռնիայի հարավային շրջաններում տեղատարափ անձրևներն են։












































