Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստ է 70 մլն եվրո առաջարկել «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերի դիմաց:
Շրջանառվող լուրերի համաձայն` «արքայական ակումբ»-ը 5տարի ժամկետով պայմանագիր է առաջարկում ֆուտբոլիստին` տարեկան ավելի քան 11 մլն եվրո աշխատավարձով:
Հարկ է նշել, որ, բացի «Ռեալ»-ից, Բեյլի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթի»-ն, «Չելսի»-ն և «Բարսելոնա»-ն:
«Տոտենհեմ»-ի ղեկավարներն ու մարզչական շտաբն ամեն ինչ անում են, որպեսզի Բեյլը շարունակի ելույթներն ակումբում: Նրանք պատրաստ են անգամ կրկնապատկել ֆուտբոլիստի աշխատավարձը: Անձամբ Բեյլն արդեն ասել է, որ ուրախ կլինի Մադրիդի «Ռեալ» տեղափոխվել, որը, նրա կարծիքով, աշխարհի ամենահզոր ակումբն է:







































