Դոնեցկի «Շախտյոր»-ը պատրաստվում է աշխատանքի առաջարկ անել «Միլան»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին:
Շրջանառվող լուրերի համաձայն` Ալեգրին կարող է ստանձնել «Շախտյոր»-ի գլխավոր մարզչի պաշտոնը: Ուկրաինական ակումբը 4 տարի ժամկետով պայմանագիր կառաջարկի մասնագետին և 6 մլն եվրո աշխատավարձ` 1 մրցաշրջանում: Հիշեցնենք, որ «Միլան»-ում Ալեգրին 2.5 մլն եվրո է վաստակում:
«Շախտյոր»-ի ներկայիս գլխավոր մարզչի պայմանագրի ժամկետը լրանում է առաջիկա ամռանը: Ակնկալվում է, որ այն չի երկարաձգվի:
Հիշեցնենք՝ ակումբը վստահաբար գլխավորում է Ուկրաինայի առաջնության մրցաշարային աղյուսակն ու հասել է մինչև Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ:





































